Երեւանի Ագանթանգեղոս 7-րդ շենք բնակարաններից մեկում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կախված վիճակում հայտնաբերվել է տարեց կնոջ դի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ նախնական տվյալների՝ կինն ինքնասպանություն է գործել:
Այս պահին դեպքի վայրում են քննիչները, դեպքի վերաբերյալ ավելի ուշ կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:




























