«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալները մեկ ամսով հետաձգել են իրենց հացադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը: Նրա խոսքով՝ դատապարտյալները հոկտեմբերի 27-ին պետք է հացադուլ սկսեին, սակայն մեկ ամսով այն հետաձգել են: «Մեր տղաներին վախեցրել են, նրանք անգամ չեն էլ ուզում, որ գնանք կառավարության դիմաց, պահանջենք գործերի վերանայում: Մեզ խնդրել են, որ չգնանք վաղը»,-ասաց հարազատներից մեկը:
Նշենք, «Նուբարաշեն» ՔԿ-ում 50 ցմահ ազատազրկվածներ 4-օրյա հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց գործերը: Միեւնույն ժամանակ նրանց ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, այնուհետեւ նույն պահանջով նամակ ուղղել նախագահին:





























