Ռուսաստանը սիրիական հակամարտությանը միջամտեց, երբ ամեն ինչ արդեն վերջնակետին էր հասել. ցեղասպանության սարսափների կրկնման իրական վտանգ կար: Այդ մասին հոկտեմբերի 28-ին «Միջազգային ահաբեկչությունը եւ «Իսլամական պետության» սպառնալիքները տարածաշրջանում. ռիսկերի նվազման ուղիները» թեմայով հեռուստակամրջի ընթացքում ասել է Սեւծովյան-Կասպյան շրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների աշխատակից, ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
Նրա խոսքով, սիրիական պետության բնակչության զգալի մասը փախստական է դարձել: «Սիրիայի հետ պատմական կապերի բերումով Հայաստանը եւս զգալի թվով փախստականներ է ընդունել, ավելի քան 16 հազար: Բայց եվրոպական կառույցներից երկիրը միլիոններ եւ միլիարդներ չի ստանում», - ընդգծել է Արեշեւը:





























