Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես ճանաչել  Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձեւը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ Միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից:

Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ քվեարկեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես Ցեղասպանություն բնորոշմանը եւ ժխտողականության դատապարտմանը:

Քաղխորհրդի նիստին ներկա էին Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ: