Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը հրաժարվել է հրաժարական տալ: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ՝ կառավարության նկատմամբ վստահության քվեն քննարկելու նախօրեին:
Պաշտոնից հոժարակամ հեռանալու կոչով երեկ նրան էր դիմել խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն ՝ եվրոպամետ կոալիցիայի կազմում ընդգրկված Դեմոկրատական կուսակցության բյուրոյի ՝ հոկտեմբերի 28-ին ավարտված նիստի արդյունքներով: Քվեարկության արդյունքներն այդ կուսակցությունից են կախված, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























