«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» աշխատանքներին, քանի որ Հայաստանում չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:

«Նա չէր ուզի բացակայել, բայց բոլորիս հետ պատահում է: Առաջիկա մի ամսվա մեջ մեզ միասին կտեսնեք»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ նոյեմբերի 1-ին Գյումրիում, ապա Վանաձորում անցկացվելիք մարզային հանդիպումներին նա չի մասնակցի:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին այս պահին միացել են «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստանը»:

Սահմանադրական փոփոխություների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի: