Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը հոկտեմբերի 27-29-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը: Այնտեղ քննարկվել են միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, «փողերի լվացման» եւ այլ հանցագործությունների դեմ պայքարի հետ կապված հարցեր:
ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցել է ԱԱԾ տնօրեն՝ գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի գլխավորությամբ:




























