Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, նռնականետից կրակոցներ են հնչել։ Ինչպես տեղեկացնում է «Նովա Տելեվիզիա»-ն, կրակոցները հնչել են մեքենայից, իսկ ականատեսները հայտնում են որոտացած 2 պայթյունների մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ոստիկանության ներկայացուցիչ Մլադեն Մարինովը «Ֆոկուս» գործակալությանը հայտնել է, որ նռնականետից հնչած կրակոցների մասին տեղեկությունը ճշտվում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։