Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը:

Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 8, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1, յուրացման եւ խուլիգանության 2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի եւ գողության 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: