Հոկտեմբերի 27-ին, ժամը 7.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երեւան-Կիեւ չվերթի ինքնաթիռի ուղեւորներից մեկի ուղեբեռի միջից ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության աշխատակիցների կողմից Երեւան-Կիեւ չվերթի ուղեւորուհի, 23-ամյա Արեւիկ Գ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ եւ անհայտ տրամաչափի 4 փամփուշտ:

Արեւիկ Գ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:

Կատարվում է հետաքննություն: