Աֆղանստանում գործող թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ «Թալիբան» շարժումը որոշել է ժամանակավորապես դադարեցնել մարտերն այն տարածքներում, որոնք տուժել են երկրաշարժից։ Այս մասին հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները։

«Մենք գրոհայիններին կոչ ենք արել հարձակումներ չիրականացնել նրանց վրա, ովքեր օգնում են երկրաշարժից տուժածներին»,- ասել է Զաբիուլլահ Մուջահիդը։

Ընդ որում, նա չի նշել, թե որ նահանգներին է վերաբերում հրադադարը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Հիշեցնենք, որ Աֆղանստանում հոկտեմբերի 26-ին 7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հետեւել են 4.8 մագնիտուդով հետցնցումներ։

Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժից զոհվել է ավելի քան 400 մարդ, որոնց մեծ մասը Աֆղանստանի եւ Պակիստանի քաղաքացիներ են։