ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ է քվեարկությանը ընտրողների մատների թանաքոտելու ընդդիմության առաջարկին։ Այսօր` հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում շարունակվող «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ դա միայն կնվազեցնի ընտողների մասնակցությունը քվեարկությանը։
«Մարդկանց մենք հարցրե՞լ ենք` իրենք ցանկանո՞ւմ ենք, որ իրենց հետ այդպես վարվենք։ Դա վատ գաղափար է։ Առանց այդ էլ Հայաստանում մարդկանց մասնակցությունը ընտրություներին բարձր չէ։ Եվ ես մտահոգություն ունեմ, որ եթե մենք մարդկանց մատները թանաքոտենք, նրանց ձեռքերի վրա կնքներ դնենք, էդ մարդիկ ընդհանրապես չեն գա ընտրության, կգան նրանք, ում փող են տալիս կամ բերում են։ Իսկ նրանք, ովքեր պետք է գային, ընդդիմութան համար քվեարկեին, նրանք զզվելու են էդ ընտրություններին մասնակցելուց»,– ասաց Մարուքյանը նկատելով, որ «եթե իշխանությունների մտքին տեղ լինի, ուզում եք ձեռքերը թանաքոտեք, ուզում եք` ոտքերը, միեւնույնն է՝ կեղծելու են»:
Նրա խոսքով` եթե յուրաքանչյուր ընտրատեղամասում իշխանության 4ներկայացուցչի դեմ 10 մարդ ունեցող ընդդիմությունը չի կարողանում պայքարել եւ կանխել ընտրակեղծիքները, ուրեմն համակարգային խնդիր կա։
Ելույթից հետո Էդմոն Մարուքյանը սկսեց վիճել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, որը կողմ էր թանաքոտմանը:





























