Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ցույց է տվել իր սերը սուլթանության նկատմամբ՝ Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ այցելելով սուլթան Աբդուլ Համիդի թոռնուհուն:

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր կնոջ եւ դստեր հետ այցելել է սուլթան Աբդուլ Համիդի 89-ամյա թոռնուհուն՝ Էդեերին։  Համիդի թոռնուհին շնորհակալություն է հայտնել այցելության համար, իսկ Էրդողանն էլ հետաքրքրվել է Էդեերի առողջությամբ եւ նրան երկար տարիների կյանք մաղթել։

Նշենք, որ պատմության մեջ «արյունոտ սուլթան» անունը վաստակած Աբուլ Համիդի օրոք,  նույնիսկ ըստ թուրք պատմաբանների, կոտորվել է 300 հազար հայ։