Չինաստանի Հուբեյ նահանգում ձերբակալել են տղամարդկանց ավազակախմբի, որի անդամները համացանցում ներկայանալով որպես մարմնավաճառներ՝ իրենց պոտենցյալ հաճախորդների կոնտակտային տվյալներն էին իմանում: Այս մասին հայտնում է The South China Morning Post-ը:

Որպես կանոն, խաբեբաների զոհերն էին դառնում բարեկեցիկ տղամարդիկ՝ Սինգապուրից ու Մալայզիայից, որոնց հետ կեղծ մարմնավաճառները կապ էին հաստատում WeChat բջջային հավելվածի միջոցով, որը շատ գործածական է թե Չինաստանում, թե Հարավարեւելյան Ասիայի երկրներում:

Պոտենցիալ հաճախորդներին երկու տարբերակ էին առաջարկում՝ կամ երկու ժամվա այցելություն տուն՝ 150 սինգապուրյան դոլարի (107 դոլար) դիմաց, կամ էլ մի ամբողջ գիշեր՝ 300 սինգապուրյան դոլարի դիմաց: Դրանից հետո խաբեբաներն իրենց ստացած բջջային հեռախոսահամարները ու տան հասցեները ուղարկում էին ինչ- որ պատվիրատուի (նրա անձի մասին ոչինչ չեն հայտնում), որը առատաձեռն վճարում էր նրանց ծառայությունների դիմաց, հայտնում է Lenta-ն:

Ընդհանուր առմամբ երեք ամսվա ընթացքում կեղծ մարմնավաճառների ծուղակում մոտավորապես 200 մարդ էր հայտնվել: Ավազակախումբը ավելի քան 700 հազար յուան (մոտավորապես 110 հազար դոլար) էր վաստակել, որի առյուծի բաժինը յուրացրել էր նրա 29-ամյա առաջնորդը: Իր ենթականերին նա ամսական ընդամենը 5 հազար յուան (784 դոլար) էր վճարում: