Բաքվում աշխատավորները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Azərinşaatservis ՍՊԸ հարյուրավոր աշխատակիցներ երթ են կազմակերպել դեպի Բաքու՝ պահանջելով վճարել 5 ամսվա աշխատավարձը։
Տեղեկությունների համաձայն՝ ակցիայի մասնակիցները շարժվում են Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություն։





























