ՀՀԿ անդամ պաշտոնյաները աշխատանքային ժամերին սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզչություն չեն տանելու։ Այս մասին հոկտեմբերի 29-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

Հարցին, թե ինչու են ՀՀԿ քարոզարշավի մարզային շտաբերի ղեկավարները մարզպետները դարձել, եւ չի օգտագործում արդյոք կուսակցությունը վարչական ռեսուրսը, Սահակյանը պատասխանեց. «Ոչ մի նման բան։ Ո՛չ մարզպետները, ո՛չ Կառավարության անդամները բնականաբար քարոզարշավ չեն տանում եւ աշխատանքային ժամերին չեն մասնակցում նման միջոցառումներին»։

ԱԺ խոսնակը նաեւ նշել է, որ ՀՀԿ-ն ողջ հանրապետությունում արդեն 120 շտաբ է ստեղծել։