«Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտվել են. զբոսայգին ամբողջությամբ կահավորվել է նստարաններով, մանկական խաղերով, աղբամաններով, զրուցատաղավարով:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ տարածքը կանաչապատվել ու ծաղկային ձեւավորումներ է ստացել, անցկացվել է ոռոգման ցանց: Սիզամարգերի, ճեմուղիների երկարությամբ տնկվել են մշտադալար թուաներ:
Ներկայում ավարտական փուլում են նկարազարդման աշխատանքները, որից հետո այգին լիովին կծառայի բնակիչներին:




























