Դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ոչ ոքի վրա ձայն հավաքելու «պլան» չի դրվելու Այս մասին հոկտեմբերի 29-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։
Նրա խոսքով՝ հանրաքվեի ժամանակ փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 650-700 հազար ձայն, բայց ՀՀԿ ոչ մի անդամ հանձնարարություն չի ստացել այդ ձայները հավաքել բոլոր հնարավոր միջոցներով։ «Ոչ ոքի վրա պլան չի դրվել։ Մենք միշտ կարողացել ենք հաղթահարել բացասական ակնկալիքները։ Իսկ հիմա մենք ավելի ակտիվ ենք, քան նախկինում։ Մեր պատգամավորները կարող են ժողովրդին հասցնել երկրի համար հանրաքվեի օգտակարությունը»,- վստահեցրել է Սահակյանը։





























