Նոր Սառցե դարաշրջանը Երկիր մոլորակին վրա կհասնի մոտավորապես 1.5 հազար տարի անց։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԳԱԱ անդամ, Ռուսաստանի աշխարհագրական միության պատվո նախագահ Վլադիմիր Կոտլյակովը։
Նրա կարծիքով գլոբալ տաքացման գործընթացն աստիճանաբար ավարտին է մոտենում եւ «արդեն սկսվել է սառեցումը»։ Գիտնականը վստահ է, որ կլիմայական պայմաններն անընդհատ փոփոխվում են։ Աշխարհագրագետը համաձայն չէ այն կանխատեսումներին, որ մինչեւ ընթացիկ հարյուրամայակի վերջը ջերմաստիճանը շարունակելու է աճել, քանի որ ներկայումս այդ տեսակետը հաստատող բավականաչափ գիտական ապացույցներ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























