Եկմալյան 4-16 շենքերի բնակիչներն այսօր` հոկտեմբերի 29-ին, կառավարության շենքի դիմաց պահանջում էին 10 տարի առաջ իրենց օտարված շենքերի դիմաց խոստացված բնակարանները:

«Արդեն 10 տարի է, ինչ ապրում ենք վարձով բնակարաններում, մեր շենքերը որպես հանրային գերակա շահ ճանաչվեցին եւ վերցվեցին  պետության կողմից` մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով: Մինչ օրս, չեն հատկացրել մեր բնակարանները, քանի որ շենքերը դեռ չեն կառուցել: Գոնե տան վարձավճար տան, որ երեխեքս կարողանան ապրել»,-ասաց Եկմալյանի նախկին բնակիչ Անահիտ Պետրոսյանը` նշելով, որ ՀՀ իշխանությունները փոխանակ անտուն քաղաքացիների հարցը լուծեն, բնակարան տան, երգիչ երգչուհիներին բնակարաններ են նվիրում: