Կոալիցիան՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ, Իրաքում 13 օդային հարված է հասցրել «Իսլամական պետությանը», հայտնում է Reuters-ը:
Ինչպես ասված է ամերիկյան զինվորականների հայտարարության մեջ, հարվածները ոչնչացրել են իսլամիստների զենքը, նրանց նավերը, նրանց հարվածային դիրքերը ու այլ նշանակետեր Իրաքի վեց քաղաքների՝ այդ թվում Ռամադայի ու Մոսուլի տարածքում: Սիրիայում նշանակետային հարվածներ չեն հասցվել, հայտնում է Gazeta-ն:





























