ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ հետ աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։ Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կհանդիպի իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։
Սերժ Սարգսյանը Թբիլիսիում նաեւ ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:
Նախագահական նստավայրում երկու երկրների ղեկավարները մամուլի համար համատեղ հայտարարություններ կանեն, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Այցի հիմնական թեման այս պահին անհայտ է մնում։ Հնարավոր է, որ ՀՀ նախագահը Թբիլիսիում քննարկի իրանական գազը Վրաստան տարանցիկ ճանապարհով մատակարարելու տարածաշրջանային նախագծում Հայաստանի մասնակցությունը։
Նախօրեին մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ իրանական գազը հնարավոր է Վրաստան մատակարարվի Հայաստանի տարածքով։





























