Եվրախորհրդարանը Ստրասբուրգի պլենար նիստում բանաձեւ է ընդունել, որով Եվրամիության երկրներին կոչ է անում դադարեցնել Էդվարդ Սնոուդենի նկատմամբ «բոլոր տեսակի հետապնդումները», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ խորհրդարանի անդամները Եվրամիությունից պահանջել են «հրաժարվել Սնուդենի նկատմամբ ցանկացած հետապնդումներից, նրան ապահովել պաշտպանությամբ ու համապատասխանաբար կանխել նրա արտահանձնումը կամ էլ վերադարձը երրորդ երկրի կողմից՝ ճանաչելով նրան մարդու իրավունքների միջազգային պաշտպան, ով տեղեկացրել է վտանգի մասին»:
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հետապնդում են ամերիկյան հատուկ ծառայությունների համատարած լրտեսումների մասին գաղտնի տվյալների բացահայտման համար:





























