Հայաստանի ընդդիմությունը չի ցանկանում աշխատել վստահված անձանց եւ ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամների հետ։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Բուրգ ներքեւից են կառուցում։ Աշխատեք տեղերում։ Այլապես բոլորը ցանկանում են առավոտյան զարթնել, սուր վերցնել եւ իրենց տիրակալ հռչակել։ Իսկ դուք դրա փոխարեն փորձեք մարդկանց ուղարկել տեղամասեր որպես հանձնաժողովի անդամ եւ վստահված անձ։ Անքան մարդ հավաքեք, եթե կարող եք։ Եւ այն ժամանակ կտեսնեք, որ մեր օրենսդրությունը նրանց վերահսկելու լայն լիազորություններ է տալիս»,- ասել է Բաղդասարյանը։





























