Մինչեւ 2015-2016 թթ. ջեռուցման շրջանի սկիզբը «Գազպրոմի» գազի օպերատիվ պահուստը Ռուսաստանի, Հայաստանի ու Բելառուսի տարածքում գտնվող գազի ստորգետնյա պահեստներում / ԳՍՊ/ 73.209 մլրդ խոր. մետրի կհասնի: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ավարտին են մոտենում անցած աշուն-ձմեռ շրջանում հավաքված գազի ծավալը ԳՍՊ –եր լցնելու ու ռուսական ԳՍՊ-երում 72.018 մլդ խոր.մետր ծավալով գազի օպերատիվ պահուստ ստեղծելու աշխատանքները: Հաշվի առնելով Հայաստանի ու Բելառուսի տարածքում գտնվող ԳՍՊ –երը, «Գազպրոմի» գազի օպերատիվ պաշարը 73.209 մլրդ խոր. մետրի կհասնի »,- հայտնում է ընկերությունը:

Բացի դրանից «Գազպրոմը» եվրոպական ԳՍՊ-երում 4.6 մլրդ խոր.մ, իսկ Լատվիայի Ինչուկալնյան ԳՍՊ –ում՝ 1.6 մլրդ խոր. մ ծավալով գազի պաշարներ է ստեղծել: