Հայաստանի խորհրդարանի պատգամավորները որեւէ փոփոխություն չեն արել ակցիզային հարկի փոփոխման մասին օրինագծում, որը ամռանն ընդունվել էր առաջին ընթերցմամբ։
Նշենք, որ օրինագիծը նախատեսում է բարձրացնել ծխախոտի եւ օղո, բենզինի եւ դիզելայի վառելիքի ակցիզները, նաեւ դա տարածել հեղուկ, լիցքավորման գազի վրա։
Ինչպես խորհրդարանում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումանը, ակցիզների վեանայում նախատեսված է ԵՏՄ-ին անդամակցելով, որտեղ առաջիկա տարիներին նախաեսվում է ներդաշնակել ակցիզային հարկի դրույքաչափերը։
Միրումյանի խոսքով, 1-ին եւ 2-րդ ընթերցումների միջեւ պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել, մինչեւ ամռանը թե ինշխանական, թե ընդդիմադիր պատգամավորները ընդգծված քննադատում էին օրինագիծը որպես հակասոցիալական։ Արդյունքում ամռանը որոշվել էր այն ընդունել առաջին ընթերցմամբ, ապա քննարկմանը վերադառնալ աշնանը եւ մանրազնին մշակել։ Միակ առաջարկն արվել է կառավարությունից, առաջարկվել է օրենքը ուժի մեջ ընդունել ոչ թե հունվարի 1-ից, այլ մայիսի 1-ից։
Եթե այժմ օղու ակցիզը կազմում է 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 500 դրամ 1 լիտրի համար, ապա առաջարկվում է բարձրացնել 55 տոկոս, բայց ոչ պակաս քան 550 դրամ 1 լիտրի համար։ Ծխախոտի ակցիզը բարձրացվելու է 5-ից 5,5 հազար դրամ հազար տուփի համար, առանց ֆիլտրի ծխախոտի համար՝ 1400-ից 1540 դրամ։ Բենզինի ակցիզը բարձրացվելու է 112-ից 120 հազար դրամ մեկ տոննայի համար, դիզվառելիքինը՝ 32,5 հազարից 35 հազար դրամ։ Հեղուկ գազի համար ակցիզ առաջին անգամ է ներդվում 8330 դրամ՝ հազար խմ-ի համար։





























