Վայրի փիղը Թաիլանդի արեւելքում հարձակվել է կաուչուկ հավաքողների վրա։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին  հայտնում է տեղի ոստիկանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան Չանթհաբուրի նահանգի պլանտացիաներից մեկում։ Ինչպես հայտնում է AFP-ն, փիղը սպանել է կաուչուկ հավաքող 2 մարդու, որոնք աշխատում էին միմյանցից մոտ 3 կմ հեռավորության վրա։

Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ փիղը կնճիթով տղամարդկանց գետնին է տապալել, իսկ հետո խոցել է ժանիքներով եւ ոտնատակ տվել նրանց։ Փղի հարձակումից տուժել է նաեւ պլանտացիաներից մեկում աշխատող մի կին։