Մեծ Բրիտանիան նախապատրաստվում է Եղիսաբեթ II թագուհու 90-ամյակին նվիրված տոնական արարողություններին։ Եկող տարի, ի թիվս այլ տոնական միջոցառումների, տեղի կունենա թագուհու հագուստի ցուցադրություն։
Դրան ներկայացված կլինի ավելի քան 150 զգեստ, ներառյալ երեկոյան զգեստներ եւ արդուզարդ, որոնցով Եղիսաբեթ II-ը ներկայանում էր պաշտոնական ընդունելություններին ու հանդիպումներին։ Հագուստից բացի, ցուցահանդեսի այցելուներին կցուցադրեն պայուսակներ, աքսեսուարներ եւ զարդեր
Ցուցադրության բացումը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ Շոտլանդիայի Հոլիրուդյան դղյակում՝ թագուհու ծննդյան օրը, իսկ հետո կտեղափոխվի Բուքինգեմյան պալատ եւ Վինձորյան ամրոց, տեղեկացնում WWD-ը։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, Եղիսաբեթ II-ը գահ է բարձրացել 25 տարեկանում 1952-ին իր հոր՝ Գեորգ VI-ի մահից հետո։ Նա գերազանցել է իր նախատատի՝ Վիկտորիայի ռեկորդը՝ դառնալով Բրիտանիայի ամբողջ պատմության ընթացքում ամենաերկար կառավարած թագուհին․ նա արդեն ավելի քան 63 տարի է, ինչ թագուհի է։





























