Փետրվարյան իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում լռություն է հաստատվել, կարելի է ասել, որ քաղաքական դաշտը փոշիացել է, իսկ հիմա եկել է փոփոխությունների ժամանակը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Միաժամանակ նա նշել է, որ մինչեւ 2017ի խորհրդարանական ընտրությունները երկրում չի հայտնվի քաղաքական ուժ, որը կարողանա ինչ-որ բան փոխել: «Երկրում քաղաքական մենաշնորհ է հաստատվել, որը պետք է քանդել: Սակայն 25-ամյա փորձը ցույց է տալիս, որ փողոցից իշխանության գալ հնարավոր չէ: Միակ ուղին արդար ընտրություններով իշխանության գալն է: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է»,-ասել է նա:





























