Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ռուսական հատուկ ծառայություններին մեղադրել է հեռախոսազրույցները գաղտնալսելու մեջ։

«Հեռախոսազրույցները ձայնագրվում են, իսկ հետո մաս առ մաս մշակվում են Պուտինի հատուկ ծառայությունների կողմից եւ հենց այդ տեսքով տարածվում են ռուսական կայքերում։ Դա բացահայտորեն կրում է հերթական հատուկ գործողությունների բնույթը»,- գրել է նախկին նախագահը Facebook-ի իր էջում։

Սահակաշվիլիի կարծիքով վրացի ժողովուրդը չի հավատում ռուսական սադրանքներին։ «Բարեբախտաբար մեր ժողովուրդը բավական փորձ ունի եւ այդքան հեշտ չի կուլ տա ռուսների եւ նրանց նախագահի նետած խայծը»,- գրել է Սահակաշվիլին, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Վրաստանի նախկին նախագահը վստահ է, որ, չնայած շանտաժին եւ սպառնալիքներին, վրացի ժողովուրդը կպաշտպանի հեռուստատեսության ազատությունը, այլ նաեւ իր երկրի անկախությունը, ինչն այսօր նույն բանն է։