Ադրբեջանական լրատվամիջոցները ցրել են Բաքվում բնակվող 30 հազար հայի մասին ադրբեջանական ագիտացիոն քարոզչության ստեղծած առասպելը։
Ինչպես հայտնում է Minval.az-ը, վկայակոչելով AzVision.az կայքը, տեղեկություններն այն մասին, որ Բաքվում մոտ 30 հազար հայ է ապրում, պաշտոնապես չի հաստատվել։
Վերոնշյալ աղբյուրները նշում են, որ Բաքվում ապրող հայերը հաճախ են փոխում անուններն ու ազգանունները եւ ռուսների կամ հրեաների տեղ են ներկայանում։ Մեծ մասամբ նրանք ջանում են թաքցնել իրենց ծագումը։ Ներկայումս Բաքվում ապրող հայերը հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ են։
Ադրբեջանի պետական վիճակագրական հանձնաժողովի տեղեկատվության տարածման բաժնի պետ Ռաֆայել Սուլեյմանովը հայտնել է, որ բնակչության ազգային կազմի մասին տվյալները ձեւավորվում են մարդահամարի հիման վրա, որն անցկացվում է 10 տարին մեկ։
2009թ. մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում ապրող հայերի թիվը կազմում էր 220։ Նրանց մեծ մասը՝ 140 մարդ, բնակվում է Բաքվում։
Այսպիսով՝ «30 հազար հայի» մասին առասպելից 200 մարդ է մնացել, որոնք թաքցնում են իրենց ազգությունը։





























