Ուկրաինան զենքի վաճառքի ոլորտում պահպանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը եւ առավելագույնս ջանում է հաշվի առնել տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ղարաբաղյան հակամարտության էսկալացիան թույլ չտալու համար։ Այս մասին «Երկխոսություն» միջազգային մամուլի կենտրոն» նախագծի շրջանակներում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ukraine Analytica ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Շելեստը՝ պատասխանելով Ադրբեջանին Ուկրաինայի կողմից զենք վաճառելու մասին NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նա նշել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ակտիվորեն զենք է վաճառում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին։ «Շատ հաճախ նույն դասի եւ շատ թանկարժեք զենք։ Եվ այդ հարցն այդքան հետաքրքրություն չի առաջացնում, որքան Ուկրաինայի հետ համագործակցությունը, որը ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ էր վաճառում, ինչը քննադատելի չէ, ինչպես հրթիռային համակարգերի կամ տանկերի վաճառքը»,- հավելել է Աննա Շելեստը։