Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 29-ամյա հայ երիտասարդը ռասիստական հարձակման զոհ է դարձել։ Այս մասին գրում է Berliner Morgenpost-ը։ 

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Բեռլինի էլեկտրագնացքների (S-Bahn) Քյոփենիկ կայարանում։ 2 անհայտ անձ ծեծի են ենթարկել երիտասարդին՝ նրան հասցնելով մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ շաբաթ գիշերը երկու հոգի՝ մեծաքանակ խմբի ուղեկցությամբ, մոտեցել են հայ երիտասարդին, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրան եւ ապակե շշեր նետել նրա ուղղությամբ։ Երիտասարդին  հաջողվել է փախչել ամբոխից եւ թաքնվել մի խանութում, որտեղից էլ նա ոստիկանություն էր զանգահարել։ Գլխի, ձեռքի եւ նախաբազուկի վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հանցագործները դիմել են փախուստի։ Տարվում է հետաքննություն։

Նշենք, որ հաջորդ օրը գիշերը Բեռլինի  էլեկտրագնացքների կայարանններից մեկում ռասիստական հարձակման զոհ է դարձել մի հրեա։ Անհայտ անձը, մոտենալով նրան, հարցրել է՝ դու  հրեա՞ ես։ Ստանալով դրական պատասխան՝ նա ձեռքի բեյսբոլի մականով հարվածել է 25-ամյա երիտասարդի գլխին։