2014 թվականի տվյալներով, Հայաստանում բանկերի հաճախորդների միայն 2 տոկոսն է օգտվում առցանց ծառայություններից: Այս մասին հայտարարել է «Ամերիա» հայկական վերլուծական ընկերության առաջատար մասնագետ Արտաշես Շաբոյանը՝ «Ամերիաբանկի» կազմակերպած ՀՀ-ում հեռահար բանկինգի հեռանկարների վերաբերյալ քննարկման ժամանակ:

Ներկայացնելով «Ամերիայի» ամենամյա հարցման արդյունքները, որն անցկացվել է ՀՀ 11 քաղաքներում, նա նշել է, որ 2013-ի համեմատ առցանց բանկինգի կիրառումը բացարձակ թվերով մեծ չէ, բայց մեկ տարում զգալիորեն աճել է (մոտ 55 տոկոսով):

Ընդհանուր առմամբ, հարցվածների 57 տոկոսն այս կամ այն բանկի հաճախորդ է: Միաժամանակ հարցվածների 45 տոկոսը երբեք չի օգտվել քարտային վճարումից, իսկ 49 տոկոսը չի օգտվել էլեկտրոնային առեւտրի ծառայությունից:

Բայց փոքր աճ կա նաեւ այստեղ, նշել է Շաբոյանը: