Զիմբաբվեի նախագահ 91-ամյա Ռոբերտ Մուգաբեն հերթական անգամ սայթաքել եւ քիչ է մնացել վայր ընկնի հանրության առջեւ։ Newzstreet TV ընկերության հրապարակած տեսանյութում երեւում է, որ Նյու Դելիում Հնդկաստան-Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ Մուգաբեն ընդառաջ է գնում վարչապետ Նարենդրա Մոդիին եւ սայթաքելով քիչ է մնում վայր ընկնի։ Մոդին արագ ընդառաջ է գալիս եւ պահում Մուգաբեին։
Այս տարվա փետրվարին Մուգաբեն սայթաքել էր Հարարեի օդանավակայանում՝ Եթովպիայում Աֆրիկյան միության գագաթնաժողովից վերադառնալու ժամանակ։
Դա առաջ էր բերել համաշխարհային մամուլի բուռն արձագանքը, բայց Մուգաբեն վստահեցրել էր, որ որեւէ սարսափելի բան չի պատահել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























