Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքի նախալեռներում` թաց ձյուն: Քամին` հյուսիս-արեւելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հոկտեմբերի 31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, ցերեկը՝ +10+12 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +1+5,
Կոտայքում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +1+5,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +1+5,
Լոռիում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +1+4,
Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+6,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +1+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,
Արարատում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +9+12,
Արմավիրում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +9+12,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +1+5,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +4+8,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝-2+1, ցերեկը՝0+4,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +3+6:




























