Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել երկրի նախագահ Նիկոլայ Թիմոֆթիին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
«Նախագահը պետք է որոշի, թե ով է կատարելու վարչապետի պարտականությունները: Մենք քննարկում ենք այս հարցը, բայց որոշումը պետության ղեկավարն է կայացնելու՝ փոխվարչապետների հետ խորհրդակցելուց հետո »,- հայտարարել է Թիմոֆթին:
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Թիմոֆթին երկրի վարչապետի պաշտոնակատար է նշանակել Գեորգի Բրեգային, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բրեգան վարչապետի պաշտոնում կփոխարինի հրաժարական տված Վալերի Ստրելեցին:
Ստրելեցի կառավարությունում Բրեգան սոցիալական հարցերով փոխվարչապետ էր: Նա զբաղեցնում է Մոլդովայի Լիբերալ կուսակցության փոխնախագահի պաշտոնը:





























