«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ազատամարտիկ Սամսոն Ղազարյանի վրա հարձակվելու եւ նրան մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական գործ է հարուցվել ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տեղեկացրել էր, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցում 2015թ. հոկտեմբերի 21-ին, ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է իր վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունում հետաքննություն էր ընթանում:




























