Ռուսական «Ցանց» երիտասարդական նախաձեռնությունն էլեկտրոնային հաղորդագրությունների մեջ օգտագործվող «սմայլ»-երի հայրենասիրական հավաքածու է թողարկել: Այս մասին նշված է շարժման կայքում:
Ավելի քան 200 պատկերների շարքում, որոնք համապատասխանում են «ռուսական մշակութային կոդերին եւ ռուսական արժեքներին», կան նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի, Կրեմլի, արբանյակի, տանկի, ինքնաեռի, բալալայկայի, Ղրիմի, Չեբուրաշկայի եւ Ձմեռ Պապի պատկերներ:
Ըստ Lenta-ի, հայրենասիրական «սմայլ»-երը հասանելի են RuGram մեսենջերի օգտատերերին, որը կարելի է ներբեռնել Android-ով աշխատող սարքերում: iPhone-ի համար տարբերակը պատրաստ կլինի մինչեւ հունվար:




























