Մոսկվայում իրավապահներն այսպես կոչված «օրենքով գողի» են ձերբակալել, որն ապօրինաբար է Ռուսաստանի տարածքում գտնվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունում:
«Այսօր Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր մայրաքաղաքի աշխատակիցներն օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալել են «օրենքով գող» Դավիթ Գերլիանիին, ով հայտնի է Դաթո Սվան մականունով»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում:
Ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի է եւ Ռուսաստանի տարածքում ապօրինաբար է գտնվել: Ներկայում որոշվում է նրան օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման հատուկ հաստատություն ուղարկելու հարցը:



























