ԱՄՆ իշխանությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի որդուն ձերբակալելու թույլտվություն է տվել, որին կասկածում են Լաս Վեգասի խաղատանը 3.5 մլն դոլարի չափով խաբեության փորձի մեջ:
33-ամյա Թոմա Ֆաբիուսին կասկածում են կեղծ կտրոններ օգտագործելու համար՝ 2012 թվականի մայիսին Լաս Վեգասի երեք խաղատներում պարտքերը վճարելու համար: Այդ ժամանակ նրա հայրը պաշտոնապես նշանակվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այսպիսով, Միացյալ Նահանգների սահմանը հատելիս Ֆաբիուսին անմիջապես կձերբակալեն:
Թոմա Ֆաբիուսը նախկինում նույնպես հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նրան արգելված է խաղալ ֆրանսիական խաղատներում, քանի որ հայրենիքում նրան արդեն կասկածում են խաբեության եւ հափշտակության մեջ: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով, վերջին մի քանի տարիներին Թոմա Ֆաբիուսը խաղատներում մի քանի միլիոն դոլար է կորցրել:




























