Վիեննայում բանակցությունների մասնակիցները համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում ռազմական արշավի ընդլայնման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Մենք այդ հարցում հետեւյալ մոտեցումն ընդունեցինք. որոշեցինք ակտիվացնել մեր ռազմական արշավը, ինչպես նաեւ դիվանագիտական քայլեր ձեռնարկել՝ հակամարտությունը լուծելու համար»,- մամուլի ասուլիսում ասել է Քերրին:
Նա հավելել է, որ «այդ պատճառով այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է ընդլայնել գործողությունները». «Մենք որոշեցինք փոքր զորախումբ ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջաններ»:




























