Մոսկվան նախկինի պես պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ մոտ (Վիեննայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպման մասնակիցների - խմբ.) համաձայնություն չկա Բաշար Ասադի ճակատագրի լուծման հարցում: Ռուսաստանը վստահ է, որ այդ հարցը պետք է լուծեն հենց սիրիացիները, քաղաքական գործընթացի համատեքստում»,- Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լավրովը: