Վիեննայում Սիրիայի հարցով բանակցությունների մասնակիցներն այդ երկրի իշխանություններին եւ ընդդիմությանը կոչ են արել ազգային միասնության կառավարություն ձեւավորել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ Սիրիան պետք է միասնական, աշխարհիկ, անկախ պետություն լինի: Սիրիական պետական ինստիտուտներն անձեռնմխելի են մնում... Մենք Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրում ենք երկխոսության եւ նոր կառավարություն ձեւավորելու»,- ասել է Քերրին: