ՄԱԿ-ի չորս աշխատակիցների հեռացրել են աշխատանքից՝ մանկական պոռնոգրաֆիա պահելու համար: Եվս մեկ աշխատակցի էլ բռնել են մարիխուանա փոխադրելու համա:

Gazeta-ն, վկայակոչելով Reuters-ին, գրում է, որ այս մասին ասած է կազմակերպության՝ 188 երկրներում աշխատակիցների թույլ տված խախտումների մասին տարեկան զեկույցում: Սակայն չի նշվում, թե որ երկրների ՄԱԿ-ի աշխատակիցներն են կատարել այդ հանցանքները:

Ավելի վաղ Կետրոնական Աֆրիկյան հանրապետությունում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Բաբաքար Գայը հեռացել էր պաշտոնից ֆրանսիական խաղաղարարների հետ երեխաների բռնաբարության շուրջ սկանդալից հետո:վ