Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի խնդիրն է այնպես անել, որպեսզի «Իսլամական պետություն» խմբավորումն իշխանության չգա ո՛չ Սիրիայում, ո՛չ որեւէ այլ պետությունում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ընդհանուր թշնամի ունենք, եւ հարկավոր է այնպես անել, որպեսզի այդ թշնամին չկարողանա ո՛չ Սիրիայում, ո՛չ որեւէ այլ երկրում իշխանություն գրավել»,- Լավրով խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:




























