Երեւանում՝ Պռոշյան փողոցում այսօր՝ հոկտեմբերի 30-ի երեկոյան 43-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկել հետիոտնի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վրաերթի ենթարկվածը եղել է մոտ 50-ամյա տղամարդ, որը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ գիտակցության չգալով՝մահացել է: