Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացմում» կուսակցությունը (ԱԶԿ) նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների է գնում միակուսակցական կառավարություն ձեւավորելու նպատակով: Այդ մասին  «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է կուսակցության փոխնախագահ Մեւլութ Չավուշօղլուն: 

«Հավատում ենք եւ հույս ունենք, որ նոյեմբերի 1-ին մեր ժողովուրդը մեզ հնարավորություն կտա միակուսակցական կառավարություն ձեւավորելու», - ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով ԱԶԿ-ն անցյալ ընտրություններից հետո արեց ամեն հնարավորը կոալիցիոն կառավարություն կազմելու համար: 

«Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) հետ մենք ընդհանուր առմամբ   35 ժամ տեւած համընդհանուր բանակցություններ ենք անցկացրել, բայց արտաքին քաղաքականության ու կրթության վերաբերյալ տարաձայնությունները թույլ չտվեցին կոալիցիա կազմել:  «Ազգային շարժում» կուսակցությունն (ԱՇԿ) անմիջապես հրաժարվեց կոալիցիային մասնակցելու բոլոր հնարավոր տարբերակներից: Իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԱԺԿ) հետ, որն իրեն չէր տարանջատում ահաբեկչական կազմակերպությունից, կոալիցիա կազմելն անհնար էր»,-հավելել է քաղաքական գործիչը:

Չավուշօղլուն հավաստիացրել է, որ ԱԶԿ-ն հետագայում եւս ջանքեր կգործադրի քրդական խնդրի կարգավորման համար` միաժամանակ շարունակելով պայքարը ահաբեկչության դեմ:   

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին 16 կուսակցություն է մասնակցում, բայց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ տասը տոկոսի պատնեշը հաղթահարելու շանսեր ունեն չորսը. իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, «Ժողովրդահանրպետական կուսակցությունը», «զգային շարժումը», եւ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: