Սառը պատերազմի ավարտից հետո ռուս-թուրքական  հարաբերությունները նոր որակ են ստացել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ Մեվլութ Չավուշօղլուն։

«Ռուսաստանը մեզ համար կարեւոր գործընկեր է։ Սառը պատերազմի ավարտից հետո ռուս-թուրքական հարաբերությունները նոր որակ եւ չափում են ստացել։ Վիզային ռեժիմի չեղարկումը, 30 մլրդ դոլարի ապրանքաշրջանառությունը, միլիարդավոր ներդրումները եւ խոշոր  նախագծերը մեր գործընկերությունը ռազմավարական են դարձրել»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ուկրաինայի, Ղրիմի եւ Սիրիայի հարցերում տարբեր դիրքորոշում ունեն։