Սինայի թերակղզում կործանված ռուսական օդանավի բեկորների տակից լսվում են ուղեւորների ձայները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող անվտանգության ծառայության ներկայացուցիչներին։
«Փրկարարների թիմը փորձում է հասնել օդանավի այն բաժինը, որտեղ ուղեւորներ կան, մենք հույս ունենք, որ նրանք դե ողջ են, այնտեղից ձայներ են լսվում»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը պաշտոնապես հաստատել էր օդանավի կործանման փաստը։ Համաձայն այդ տեղեկությունների՝ KGL9268 չվերթի А-320 օդանավը հոկտեմբերի 31-ին ժամը 5։51-ին (Երեւանի ժամանակով 7։51) Շարմ էլ Շեյխից մեկնել էր Սանկտ Պետերբուրգ։ Թռիչքից 23 րոպե անց այն անհետացել էր ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնքակազմի 7 անդամ։




























